«Ավարտին է մոտենում Արսեն Միրիջանյանի նկատմամբ դատավարությունը։ Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում պաշտպանական ճառով։ Այս գործի առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը «հնարել է» քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։