Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի էր, որ Ալավերդիում ոստիկանության ակտիվ մասնակցությամբ կյանքի կոչված իշխանազավթման աշխատանքները համակարգում էր քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որն անցյալ տարի տեղի ունեցած ընտրություններում պարտվել էր Արկադի Թամազյանին։ Ի դեպ, Արեն Մկրտչյանը չհերքեց էլ, որ ինքն է դիմել ոստիկանությանը, որ ապահովեն իր և իր թիմի անվտանգությունը... Ալավերդի համայնքի ընտրողներից։ Խոսքը նույն Արեն Մկրտչյանի մասին է, որը ոստիկանական միջամտությամբ իրականացված իշխանազավթումից հետո խորհրդարանում խոսում էր ժողովրդավարությունից՝ «սարքովի» հարց ուղղելով ՏԿԵ նախարարին: Խոսքը նույն Արեն Մկրտչյանի մասին է, որը բազմիցս գլուխ է գովում որպես պատգամավոր Ալավերդիում կատարած աշխատանքների մասին, իսկ իրականում, երբ ծանոթանում ես լրատվամիջոցների հրապարակումներին, ապա պարզ է դառնում, որ նրա նախաձեռնությունները Ալավերդիում ընդամենը եղել են կարճաժամկետ «փուչիկներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն