Ալավերդու նորընտիր համայնքապետը գաղտագողի երդվել է. «Հրապարակ»

article-image

«Հրապարակը» գրում է. «ՔՊ-ականները երեկ Ալավերդու համայնքապետարանում տասնյակ կարմիր բերետավորների պաշտպանության ներքո իրականացրել են իրենց քաղաքապետացու Դավիթ Ղումաշյանի երդման արարողությունը։ Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները եւ ալավերդցիները մուտք գործեն շենք, ապա ժամանել են ՔՊ ավագանու անդամները, մարզպետ Արամ Խաչատրյանը, Ալավերդու, Սանահինի, Հաղպատի մի քանի հոգեւորականներ եւ ափալ-թափալ երդման արարողություն են իրականացրել ու հեռացել։ Թե ինչպես են կազմակերպելու ավագանու հետագա աշխատանքները, երբ չեն համարձակվում մնալ համայնքապետարանում, մեր աղբյուրը կատակեց` ոստիկանների ուղեկցությամբ են գալու-գնալու աշխատավայր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն