Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել նրան իր առաքելության մեջ` նշելով, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու արգասավորմանը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես և մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։