Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Մոսկվայում բնակվող քրոջ՝ Բերդ քաղաքի առանձնատուն և խառնել իրերը: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 16-ամյա մի պատանի: