Ինչպես տեղեկացնում է ռուսական «ТАСС»լրատվական գործակալությունը, Եվրամիության պետությունների ղեկավարները հոկտեմբերի 15-16-ը տեղի ունենալիք գագաթնաժողովում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Բելառուսում, Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը: Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: