«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։ Հայցում հիմնավորել են, որ գործընթացն անօրինական է, ՔՊ-ն, ըստ ՏԻՄ օրենքի, չուներ նման իրավունք։ Իսկ առաջիկայում էլ պատրաստվում է դիմել դատախազություն, ոստիկանություն` ՔՊ-ականների «խուլիգանական» գործողությունների դեմ հաղորդում ներկայացնելով։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն երկու օր առաջ ոստիկանական տասնյակ աշխատակիցների գործուն աջակցությամբ անվստահություն ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։