ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ․ «Հրապարակ»

article-image

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ականը ՄԻՊ-ի ընտրության ժամանակ Էդգար Ղազարյանին սպառնացել էր ականջներն ու լեզուն կտրել, Ղազարյանն էլ նրա դեմ դատական հայց է ներկայացրել։ Ստացվում է, որ ՔՊ-ականը ոչ միայն հասարակությանը չի հարգում, քանի որ ԱԺ-ում նման բառապաշար է կիրառում, այլեւ դատական իշխանությանը՝ ո՛չ ինքն է ներկայանում, ո՛չ իր փաստաբանը։ Իսկ մինչեւ դատական նիստը դատարանին գրավոր բացատրություն կամ հայցապահանջի դեմ առարկություններ չի ներկայացրել: Այլ կերպ ասած՝ արհամարհական վերաբերմունք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն