«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպեսեւ գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաեւ հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։ Հիշեցնենք, որ հանձնաժողովն այս պահին 3 անդամ ունի, 2 անդամի թափուր հաստիք, որը պետք է լրացվեր այս ընտրությամբ։