ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները։ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 8-ին, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ին, 10-ին, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Մարզերում այսօր և դեկտեմբերի10-ի ցերեկը, 9-ի և 11-ի գիշերը, 12-ին առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։