«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։ Այդ ժամկետը սպառվում է դեկտեմբերի վերջերին, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը։