Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին: Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով: Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչ»: Իհարկե, համարժեք պատասխանը ադրբեջանցի պատվիրակը մեզնից ստացավ հենց դահլիճում ու ձայնը կտրեց։