«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում երեկ աշխատանքային ժամին խրախճանք են կազմակերպել։ Մեզ պատմեցին, որ ընդհանուր բաժնի աշխատակիցներից մեկը՝ Սոնա անունով, ով ազատվել է նախկին թաղապետի կողմից եւ օրերս վերականգնվել «Հանրապետություն» կուսակցության քվոտայով թաղապետ դարձած Ռոմիկ Մխիթարյանի հրամանով, որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում։