Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա․ Ա․-ին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։