Լոռու մարզում կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնում ենք ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։ «Էմ-Գո» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հանրային սննդի օբյեկտում ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ․ Շնող)։