Ինչ են քննարկել ՔՊ-ականները. Փաշինյանը թույլ է տվել մի քանի ժամ կարծիք հայտնել. «Հրապարակ»

article-image

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին ՔՊ կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական հավաքն է եղել, որի մասին կցկտուր` երկու տող տարածեցին, թե քննարկել են «Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր»։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ թեման եղել է «սուվերենությունը եւ անկախությունը»։ Փաշինյանը մի քանի ժամ հնարավորություն է տվել թիմակիցներին՝ տեսակետ հայտնել այս թեմայի շուրջ, փորձելով ցույց տալ, թե իբր հաշվի է առնում բոլորի կարծիքը, եւ դրանք ուղենիշային են իր համար։ Պատմեցին, որ վերահաստատել է ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հիմնավորվածությունը՝ ասելով, որ նույն տեմպով կշարունակեն, թեեւ չափը չեն անցնի, քանի որ Հայաստանը տնտեսական եւ անվտանգային հարցերում կախված է ՌԴ-ից։ Բայց չի ասել՝ Պետերբուրգ կմեկնի, թե ոչ: Չի խոսել նաեւ նույն օրը Իջեւանի ու Ղազախի սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների հանդիպման մասին։»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն