«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը 2023 թվականին 992 հազար դրամի արժողությամբ դրոշների գնման համար պայմանագիր է կնքել «ԱՄՈՒՐ ԳՍՄ» ՍՊԸ-ի եւ «Մարգարիտ Արծրունյան» անհատ ձեռներեցի հետ, 2 մլն 970 հազար դրամ արժողությամբ էլ դրոշակազարդման ծառայությունների պայմանագիր է կնքել «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին առաջարկվող նախագծում «Դրոշների տեղադրում» ծրագրով նախատեսվել է 32 մլն դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը եւ սպասարկումը: