Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուբայ

article-image

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուբայ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը կմասնակցի համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։ Այցի ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն