«ՔՊ»-ի քաղաքական դպրոցի ինտրիգները. «Փաստ»

article-image

Օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է քաղաքական դպրոց բացելու հարցը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում անձամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանը՝ «մենք ումից ենք պակաս» սկզբունքով, որի ուղղակի հանձնարարականով թեմայի հետ կապված բավական տևական ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ մի քանի ամիս խորքային ուսումնասիրություններ են իրականացրել աշխարհում գործող միջազգային մի շարք քաղաքական դպրոցների աշխատանքի սկզբունքների, մոտեցումների և սկզբունքների հետ կապված, ավելին՝ մի քանի խմբեր գործուղվել են եվրոպական և ամերիկյան դպրոցներ՝ տեղում ողջ կրթական ընթացակարգին ու կառուցվածքին ծանոթանալու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն