Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձեւավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպով: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի վրա են գցում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդուն ժամանակին ձերբակալելու եւ իրավապահ մարմիններին ներկայացնելու հարցը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ իրավապահները ներքին կռիվ են տալիս, թե ով կամ ովքեր ժամանակին ընթացք չեն տվել դեպքին ու կասկածյալին չեն բերել հարցաքննության, փաստ է մեկ բան, որ պատգամավորի թոռը մինչ օրս հարցաքննված չէ: ArmLur.am-ը գրել էր, որ ներքին պայմանավորվածություն կա՝ նրան առաջիկայում կբերեն հարցաքննության: