Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը։ Նախագծով առաջարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում` դրամական պահանջով հայցադիմումի համար օրենքով սահմանված տուրքի վերին շեմը՝ բազային տուրքի 1.5-ապատիկը դարձնել հնգապատիկ: Այսինքն՝ եթե դատարան հայցադիմում ներկայացվի, որում առկա է դրամական պահանջ, ապա պետք է վճարվի պետական տուրք` հայցագնի 2 տոկոսի չափով, բայց այն չի կարող պակաս լինել 5 հազար դրամից՝ նախկին 1500 դրամի փոխարեն։ Օրինակ, եթե անձը դատական կարգով պահանջի 10 հազար դրամ, ապա պետք է 5 հազար դրամ պետական տուրք վճարի։