Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան 2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան 3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան