«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը գերազանցեց բոլոր նախորդներին մեկ անձից գնումների եւ առանց մրցույթի պայմանագրեր կնքելու գործում: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ցուցանիշը ժամանակին համարվում էր մեկ անձից գնումների բացառումը եւ մրցույթներ անցկացնելը, որ տենդերներում հաղթողները հնարավորինս արդար եւ հավասար պայմաններում մրցակցեին: Ինքը` Փաշինյանն ու իր թիմակիցները տարիներ շարունակ քննադատել են նախկինների վարքը, որ մրցույթներն ազատ, թափանցիկ եւ արդար չեն անցկացնում: Հիմա իրենք, ըստ էության, վերացրել են «մրցույթ» հասկացությունը եւ բազմամիլիոն տենդերները շահում են իրենց փոխկապակցված անձինք ու կասկածելի ընկերություններ: