Նոյեմբերի 27-ի ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի: ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: