Նոյեմբերին 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի տարածքից կատարվել է գողություն. պանթեոնից գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին բարեկարգման և սպասարկման բաժնի բանվորների կողմից՝ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչություն հանձնելու նպատակով։ Այս մասին հայնում են Քննչական կոմիտեից։