«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրապետության նախագահի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով 5 հատ սուրճի սեղան է գնել։ Քանի որ մեկ անձից գնման ընթացակարգը հրատապ գնման համար է, կարելի է ենթադրել, որ նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել, սակայն համապատասխան կահույք առկա չի եղել, ուստի որոշել են մեկ անձից, առանց մրցույթի ձեռք բերել։