«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով ռուսական հարթակներում հանդիպման առաջարկներից, ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցելուց, միաժամանակ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Դրան զուգահեռ վստահեցնում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, բայց գնում է այն հարթակներ, որոնք իր համար վստահելի են։ Ինչու՞ է այդ դեպքում Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում, եթե եւ այդ հարթակը բոյկոտում է, եւ չի վստահում։