Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ադրբեջանցիները չկարողացան, ենթադրենք, Տավուշի հատվածից մի մետր անգամ առաջ գալ 44-օրյայի ժամանակ և դրանից հետո, այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքից գրեթե 200 քկմ ադրբեջանցիները զավթել են: Ինչո՞ւ այդ 200 քկմ-ից մեկ քմ Տավուշից չկա: Շատ պարզ… Որովհետև Տավուշի հատվածը կահավորվել էր մեր ժամանակ, և այնտեղ պաշտպանողական մարտեր մղելը շատ ավելի հարմար է և արդյունավետ, քան այնտեղ, որտեղ կահավորված չեն։ Այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հարց հնչեցրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: