Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է։ Համենայն դեպս Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մի քիչ խուճուճ է՝ ո՛չ ասացին ընդունում ենք, ո՛չ ասացին՝ չենք ընդունում, որովհետև իրենք մտածելու կարիք ունեն։ Իհարկե, չի՛ կարելի ընդունել երկկող բանակցությունների առաջարկությունը։ Այսօր, այս մասին դատարանի բակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։