Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է։ Ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հիշեցրեց, որ սկսած 1990-ականների կեսերից խոսել է փոխզիջումների, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին։