Ինչպես Քյարամյանը կերավ Ատոմյանի գլուխը․ «Հրապարակ»

article-image

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նոյեմբերի 22-ին հրաման է ստորագրել, որի համաձայն՝ պաշտոնից ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Առուստամյանը հեռացել է սեփական դիմումի համաձայն։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ Առուստամյանը ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանի մտերիմ ընկերն է եւ համակարգից դուրս գալու ցանկություն է ունեցել դեռ ամիսներ առաջ, երբ պաշտոնանկ արվեց ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանը։ Ասում են՝ ժամանակին Ատոմյանն է խնդրել Առուստամյանին՝ գալ իրեն տեղակալ։ Մինչ այդ Առուստամյանը բարձր պաշտոն էր զբաղեցնում Ազգային անվտանգության ծառայությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն