Ալավերդին էլ զավթեցին․ «Հրապարակ»

article-image

ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է` զբաղվեք Ալավերդու ՔՊ ավագանիով: Հրահանգը «կատարված է»։ Տեղեկացանք, որ վարչական լծակների միջոցով ՔՊ-ին հաջողվել է ինքնաբացարկի դիմում պարտադրել ՔՊ-ական ավագանու անդամ Մարգարիտա Աբգարյանին, ով թեեւ իշխող խմբակցությունից է, բայց անկախ հայացքներ ունի եւ դեմ էր Ալավերդու համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին հեռացնելուն` իմպիչմենթ հայտարարելուն։ Մենք գրել էինք, որ Աբգարյանին մանդատից զրկելու առաքելությունը ստանձնել էր ձախողված քաղաքապետացու, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մայրը, ով Հունաստանում գտնվող Աբգարյանի անունից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ավագանուն: Վերադառնալով Հայաստան՝ Աբգարյանը տեւական ժամանակ դիմադրել է, սակայն իշխանությունները բոլոր հնարավոր ճնշումները գործադրել են երիտասարդ կնոջ եւ նրա ընտանիքի նկատմամբ, եւ նա մանդատից հրաժարվել է՝ տեղը զիջելով երդվյալ ՔՊ-ականի: Այժմ ՔՊ-ն մարդագողության շնորհիվ մեկ մանդատի առավելություն ունի «Ապրելու երկրի» նկատմամբ եւ կարող է իմպիչմենթ հայտնել համայնքապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն