«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, աղմուկ-աղաղակով հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես եւ ինչու են ավիրել համակարգը։ Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից։