Մեզանում վիճակը մի փոքր տարօրինակ է. տարբեր տարիքային խմբերի հավաքականները խայտառակ պարտություններ են կրում, ազգային հավաքականը «Եվրո 2024»-ի որակավորման փուլի արդյունքներում զբաղեցնում է «պատվավոր» նախավերջին հորիզոնականը, կանանց ֆուտբոլի արդյունքների մասին ավելի լավ է՝ լռենք, եւ այս իրավիճակում ՀՖՖ նախագահի պաշտոնում հայտնված Արմեն Մելիքբեկյանը դեռ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնում: Գահավիժող հայկական ֆուտբոլի խորհրդանիշը դարձած Մելիքբեկյանի լոբբինգով զբաղվող «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին սպորտային լրագրող, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, կարծես թե, հաջողվում է նորից համոզել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գոնե մեկ տարով էլ պահի Արմեն Մելիքբեկյանին՝ դարձյալ մեծ-մեծ արդյունքներ խոստանալով: Փաշինյանի շրջապատից ֆուտբոլի քաղաքական ազդեցության մասին հասկացող որոշ շրջանակներ դեռեւս չեն հանձնվում ու ամեն բան անում են հայկական ֆուտբոլի աղետը կանխելու ու դրանով իրենց իշխանության վարկանիշը կայունացնելու համար, սակայն դեռեւս վերջնական հստակեցում չկա: