Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ներսում տարօրինակ հոտ է զգացվել, ինչի պատճառով աշակերտների և աշխատակիցների մոտ նկատվում է ինքնազգացողության վատթարացում: