«AntiFake Զրույց» հաղորդմանը հյուրընկալվել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Հաղորդավար Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում քննարկվել են Ալևի վերջին հայտարարությունները, Ֆրանսիական ռազմական մատակարարումները, Փաշինյանի պոպուլիստական քաղաքականությունը: Առանձին անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին խնդիրներին, մասնավորապես՝ քաղբանտարկյալների հարցին: Շոշափվել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և այլ քաղաքական բանտարկյալների հետ կապված իրողությունները: Վրթանեսյանի գնահատամամբ՝ իշխող ռեժիմը Աշոտյանի նկատմամբ տեսակցության և նամակագրության արգելանքներ կիրառելով պատժում էր ոչ միայն Աշոտյանին, այլ նաև նրա ընտանիքին:M