Բաքուն դեռ սպասում է Երևանի պատասխանին. Ալիևը` խաղաղության պայմանագրի մասին

article-image

Ադրբեջանը սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների պատասխանին, որոնք Բաքուն Երևանին է ներկայացրել ավելի քան երկու ամիս առաջ: Որքան արագ լինի պատասխանը, այնքան լավ։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան։ «Մենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ ենք փոխանակել մի քանի անգամ, բայց ավելի քան երկու ամիս է՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք Հայաստանի կառավարության պատասխանին։ Մենք ուզում ենք իմանալ նրանց կարծիքը այդ մեկնաբանությունների վերաբերյալ: Բայց այդպես էլ պատասխան չենք ստացել», - ասել է Ալիևը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն