Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում տեղի ունեցավ ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և նշված թատրոնի։ 2023թ. հունիսին Երևանի քաղաքապետարանը կրճատել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը՝ փոխարենը սահմանելով «գեղարվեստական խորհրդատուի» հաստիք։ Քաղաքապետի որոշումը հիմք ընդունելով՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատարը Մհեր Մկրտչյանին ազատել է աշխատանքից։