Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այն պատգամավորներից եւ քաղաքական գործիչներից է, որը եւս ունի լրագրողական անցյալ։ Նա դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ուշագրավն այն է, որ հենց 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Բաբկեն Թունյանը նոր մեքենա է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի՝ 2023 թվականի մայիսի 31-ին ներկայացրած 2022 թվականի եկամուտների եւ գույքի հայտարարագրից։ Մեքենան Mercedes Benz մակնիշի է՝ արտադրված 2004 թվականին։ Թունյանը, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 1994 թվականին համատեղ սեփականությամբ Դավթաշեն վարչական շրջանում։