ՔՊ-ն փորձում է վերահսկել իր անդամներին. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնող խմբի նիստ էր արել: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Տեղեկացանք, որ վարչության նիստը 2 ժամից ավելի է տեւել եւ հիմնականում նվիրված է եղել ՔՊ կանոնադրությանն ու կուսակցականների էթիկայի վարքականոններին: Մեր տեղեկություններով՝ պատճառն էլ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի սկանդալային վարքագիծն է եղել, ինչի պատճառով էլ նա հեռացվել էր կուսակցությունից. հավանաբար, Նիկոլ Փաշինյանը որոշել է դաս տալ ՔՊ-ականներին: ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նիստի սկզբում կուսակցության կանոնադրությունն է ընթերցել թիմակիցների համար, խոսել է նրանց պարտականությունների ու էթիկայի կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին, խոսել է նաեւ կուսակցաշինության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն