Հայաստանի երրորդ հանրապետություն, դասական իմաստով, այլևս գոյություն չունի, քանի որ դրա հիմքում ընկած է Անկախության հռչակագիրը և արցախյան ազատագրական պայքարը՝ Արցախյան շարժումը։ Այս մասին նոյեմբերի 17-ին հանրահավաքից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա համոզմամբ, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։