Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ջանքերը, նվազեցնելու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը, «հաջող չեն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CBS News-ին հարցազրույցում նա մեղադրել է ՀԱՄԱՍ-ին, թե խմբավորումը թույլ չի տալիս, որ մարդիկ Իսրայելի կողմից տրամադրված միջանցքներով ավելի ապահով վայրեր տեղափոխվեն՝ չնայած Իսրայելը նման կոչեր պարունակող թռուցիկներ է բաժանում պաղեստինցիներին։