Հայաստանն այս պահին հայտնվել է ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումների կիզակետում։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ դրանում իր գործուն ազդեցությունն ունի հայաստանյան իշխանությունը։ Արձագանքելով ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ հարցին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այն երկրները, որոնք խնդիրներ ունեն ՀՀ իշխանության հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով տուժի հայ ժողովուրդը։