Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը: