ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Մինասյանի համոզմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչն օրենքի, Սահմանադրության խախտում է: Մինասյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ակնկալելով, որ նա՝ որպես օրենսդիր մարմնի բնականոն գործունեության երաշխավոր, կարձանագրի այս փաստը եւ հանդես կգա ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությամբ: