«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ քննարկում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ։ Մեզ ասացին, որ թեկնածուները եղել են չորսը, սակայն հանդիպումից հետո ՔՊ-ում հավանություն են տվել լրագրող, թատերագետ, media.am կայքի հեղինակ Նունե Հախվերդյանին, ում վերջին հրապարակումը վերաբերում է ռուսական Առաջին ալիքով «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էին վերլուծել։ Հախվերդյանի հոդվածի վերնագիրն է՝ «Ռուսական տեղեկատվական հարձակումն օգտակար է»: Մյուս թեկնածուները, ակնհայտորեն, շոգեքարշի դեր են խաղացել, որպեսզի չստացվի, թե մրցակցություն չկա` եղել են անծանոթ դեմքեր։