Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոց մանրամասներ է հայտնել Ինգուշեթիայից Հայաստան ժամանած Ֆատիմա Ահմադի Զուրաբովայի գործի վերաբերյալ: «2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023 թ. նոյեմբերի 8-ին ժամը 15:30-ի սահմաններում իր ընկերոջ եղբոր դուստր Ֆատիմա Ահմադի Զուրաբովան Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ: