Բայդենի վարչակազմը, որը բավականին ցածր ռեյտինգ ունի, որքան էլ անկեղծ լինի իր մղումներում, չունի համապատասխան գործիքակազմ՝ ոչ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու, ոչ էլ Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու «գետնի վրա»։ Այս մասի Ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․ «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատում Արցախի վերաբերյալ լսումների մասին․ Վերջին ժամանակահատվածում ամերիկյան ակտիվությունն իհարկե կարևոր է և գնահատելի: Կարևոր են նաև այն մեսիջները, որ փոխանցվում են Բաքվին: Ինքս շաբաթներ առաջ Վաշինգտոնում էի և փորձում էի հասկանալ, թե արդյո՞ք ԱՄՆ-ն մեր մասով ռազմավարություն ունի, թե խնդիրները լուծում է «по мере их поступления»: