(VIDEO) Սորոսականները հորինեցին մի քրեական հոդված, որ Նարեկ Մալյանի նման մարդկանց լռեցնեն. Տիգրան Աթանեսյան

article-image

2020 թվականին պանդեմիայի շրջանում սորոսականները ՔՊ-ի հետ ստեղծեցին մի օրենքի հոդված, որով կփորձեին Նարեկ Մալիանին և նրա նման մարդկանց լռեցնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին դատարանի բակում հայտարարեց Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ «Մենք ականատեսն ենք դասական քրեական հետապնդման և սա խայտառակություն է․ պարզապես հաշվեհարդար։ Գործող իշխանությունը հասկանում է, որ ազգային դավաճանություն է գործել ու բերել է մեզ ազգային աղետի ու հիմա փորձում է լռեցնել բոլորին, զսպել հասարակության զայրույթը, և այս գործը դրա վառ ապացույցն է։ Ինչ վերաբերում է քրեական օրենսգրքում տեղ գտած նորմին, ապա այն խայտառակություն է, քանի որ ասում է «բռնության կոչ՝ կապված մի խումբ անձանց քաղաքական կամ այլ հայացքների հետ», այսինքն սա ինչ է նշանակում, որ օրինակ՝ գորշ գայլերի ներկայացուցիչները Հայաստանում պաշտպանվում են այդ հոդվածով, կամ մանկապիղծները, եթե ակումբ ունենան, պաշտպանվելու են այդ հոդվածով։ Այսինքն, սա սորոսականի երազանք է, ինչքան ստոր հատկություններով մարդիկ կան պիտի պաշտպանվեն այս հոդվածով ու կեղտը տարածեն հասարակության մեջ»,- մեկնաբանեց Աթանեսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն