«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին հաջողվել է հարթել երբեմնի լարված հարաբերությունները թիմակիցների հետ: «ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել էր, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում կորոնավիրուսի դեմ պայքարի մասով սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, լարվել էին Թորոսյանի հետ՝ նրան դիտարկելով իբրեւ հիմնական մեղավոր: